Երեւանում, նոյեմբերի 12-ին, ժամը 14:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց բախվել են 22-ամյա Նարեկ Բ.-ի վարած Mercedes մակնիշի 01 AA 017 համարանիշի եւ 28-ամյա Հունան Ն.-ի վարած Opel մակնիշի 35 CR 754 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով էլ Opel-ը բախվել է Դավիթ Հ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Range Rover մակնիշի 07 DO 770 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով վարորդներ Հունան Ն.-ն ու Նարեկ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: