Եվս մեկ կին Ջորջ Բուշ ավագին անվայել պահվածքի մեջ է մեղադրել, հաղորդում է AP-ն:

Ռոսլին Կորիգանը Time-ին հայտնել է, որ 2003-ին Հյուսթոնի հյուսիսում Բուշի հետ ԿՀՎ սպաների ժողովին է մասնակցել:

Այդ ժամանակ Ռոսլինը 16 տարեկան է եղել: Նա ժողովին ծնողներին հետ է մասնակցել, որոնք վերլուծաբաններ են եղել:

Համատեղ լուսանկարի ժամանակ Բուշը ձեռքը դրել է իր հետույքին եւ սեղմել այն:

Պարբերականը հաղորդում է, որ Կորիգանն այդ մասին մի քանի տարի անց 7 մարդու է պատմել, որոնց հետ էլ թերթը զրուցել է:

Նախկին նախագահի մամուլի քարտուղար Ջիմ Մաքգրոֆը ներողություն է խնդրել «բոլորից, ում նախագահը կարող էր լուսանկարվելու ժամանակ վրավորած լինել».

Կորիգանը Բուշի անվայել պահվածքի մասին հայտնած արդեն հինգերորդ կինն է: