Նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Զավարյան փողոցի 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 25-ամյա Աննա Հ.-ի նույնականացման քարտը եւ 20.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գոռ Պ.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, նշված դրամապանակը գողացել է թիվ 27 ավտոբուսի սրահում` Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց, մի քաղաքացուհու պայուսակից:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: