Նոյեմբերի 14-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արեւելյան 2-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանում հայտնաբերել 1961 թ. ծնված Ռ. Ս.-ի դին: