WalletHub–ի վերլուծաբաններ առաջարկում են իրենց սերը փնտրող միայնակ մարդկանց ԱՄՆ–ում այցելել Սան Ֆրանցիսկո, Քալիֆորնիա, Ատլանտա, Լոս Անջելես, Դենվեր եւ Սան Դիեգո։ Մասնագետների կարծիքով հենց այստեղ կարելի է գտնել սիրելի 2-րդ կեսին, հայտնում է Daily Mail–ը։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է ԱՄՆ 200 քաղաք։ Մարդահամարի տվյալներով՝ ներկայացված 6 քաղաքներում չափահաս բնակչության ավելի քան 45 տոկոսն ամուսնացած չէ։

Վերլուծաբանները կազմել են քաղաքների գնահատման չափանիշները՝ ըստ 32 գորոծնների։ Դրանցից մեկը Tinder ծանոթությունների կայքի ակտիվ օգտատերերի թիվն է։

Մասնագետները զգուշացնում են, որ այս քաղաքների բոլոր միայնակ մարդիկ ցանկանում են լուրջ հարաբերություններ հաստատել։ Նրանք վստահ են՝ հենց այստեղ կարելի է գտնել երկրորդ կեսին։