Կրասնոդարի երկրամասում պետավտոտեսուչները երթ են կազմակերպել Տեմրյուկ- Կրասնոդար մայրուղու վտանգավոր հատվածում։ Երթը կազմակերպվել էր վթարների զոհերի հիշատակի համաշխարհային օրվա կապակցությամբ, հայտնում է«Կուբանսկայա միտրոպոլիա» կայքը։
Երթը կայացել է շարժական զանգակների ղողանջի ներքո՝ Սերգիյ Ռադոնեժսկու եկեղեցու հոգևորականի առաջնորդությամբ։ Երթին մասնակցում էր մոտ 100 պետավտոտեսուչ։
Այդ նույն օրը նաև Եկատերինոդարսկի թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան պատարագ են տվել՝ վթարների զոհերի հիշատակին։



























