Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Լեւոն Զ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:



























