Նոյեմբերի 19-ին, ժամը 12.20-ին, 1994 թ. ծնված Շուշան Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 17-ի ժամը 22.30-ից 22.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 80.000 դրամ, արծաթյա զարդեր եւ բանկային քարտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19.15-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























