Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է դեկտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Իրանի եւ «Հիզբոլլահի»  սպառնալիքները քննարկել: Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է  նաեւ «Լիբանանում իրավիճակի կայունացման գաղափարներով» կիսվել, հաղորդում է AP- ն:

 

Իր խոսքով՝ վերջերս է  խոսել Մակրոնի հետ: Նեթանյահուն նշել է, որ Մակրոոնը համաձայնել է հանդիպել, որ հասկանան՝ «արդյոք մենք կարող  ենք որքան հնարավոր է շատ համանման մոտեցումներ կիրառենք այդ սպառնալիքի եւ Իրանի հետ միջուկային համաձայնագիրի համար»: