Մարդու եւ արհեստական ինտելեկտի հարաբերությունները պետք է օրենսդրորեն կարգավորվեն, կարծում են ՌԴ Պետդումայում, հաղորդում է ՌԲԿ-ն:

  2018 թվականի առաջին կեսին համապատասպան կոմիտեն ռոբոտաշինության եւ արհեստական ինտելեկտի մասին կոնվենցիայի նախագիծը կքննարկի:

Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ժիգարեւը այս տեղեկատվությունը հաստատել է օգնականի միջոցով: Կոնվենցիայի քննարկման, ինչպես նաեւ «ռոբոտաշինության» թեմայով փաստաթղթերի առաջարկների ձեւավորման նախատեսված ժամկետը 2018 թվականի առաջին կեսն է:

 «Մարդու  եւ արհեստական ինտելեկտի հարաբերությունների խնդիրներն այն խնդիրներն են, որոնք պետք է մոտ ապագայում օրենսդրորեն կարգավորվեն: Փորձագետների, գիտական  հանրության ներկայացուցիչների, ինչպես նաեւ հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն հանրային քննարկումից հետո փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի ստորին պալատին », -ասել է Ժիգարեւը: