Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է իր գլխավորած ՔԴՄ-ով Բունդեսթագի նոր ընտրություններին մասնկացել, հաղորդում է DW- ն:

Լրագրողի հետ զրույցում Մերկելն իրեն «պատասխանատու եւ հետագայում էլ այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելու» պատրաստ մարդ է անվանել: Միեւնույն ժամանակ, նա դեմ է եղել փոքրամասնության նկողմից կառավարության ձեւավորմանը՝ նոր խորհրդարանական ընտրություններն առավել հարմար տարբերակ անվանելով:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ավելի վաղ հայտնել էր, որ ինքը պատրաստակամություն է հայտնել ստանձնել կանցլերի  պարտականությունները եւ մտադիր չէ հրաժարվել Ազատ Դեմոկրատական կուսակցության՝ կառավարության կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ խորհրդակցություններից դուսրս գալու որոշման պատճառով: Մերկելը շեշտել է, որ հրաժարական տալու պատճառ չի տեսնում:

Միեւնույն ժամանակ, Մերկելը նշել է, որ պատրաստ է բանակցել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) հետ՝ նոր «մեծ կոալիցիայի» ձեւավորման շուրջ: