Թուրքական Cumhuriyet պարբերականի աշխատակից Օգուզ Գուվենին երեք տարվա բանտարկության են դատապարտել՝ մեղադրելով ահաբեկչության քարոզի մեջ, հաղորդում է Reuters-ը:

Լրագրողին հետապնդելու առիթ է դարձել նրա կողմից Twitter-ում  հրապարակված գրառումը ճանապարհային պատահարի մասին, որում զոհվել էր դատախազության աշխատակից: Գրառման մեջ Գյուվենը գրել էր, որ բեռնատարն անցել է պաշտոնյայի վրայով:

Ինչպես պնդում են լրատվամիջոցների ներկայացուցիչները, մեկ րոպեի ընթացքում ձեւակերպումը փոխվել է: Նոր խմբագրմամբ հաղորդագրությամբ ասվել է, որ դատախազը  «զոհվել է սարսափելի ավտովթարից»:

Այնուամենայնիվ, նախնական գրառումն առիթ է դարձել խմբագրին հետապնդելու համար, քանի որ իրավապահ մարմինների զոհված աշխատակիցը մասնակցում էր ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների ցանցի գործի շուրջ մեղադրական եզրակացության նախապատրաստմանը: