Անտվերպենում դատարանը մերժել է Skype Technologies-ի բողոքարկումը եւ հաստատել Բելգիայում իրավապահ մարմինների հետ համագործակցությունից հրաժարվելու համար տուգանք վճարելու նախորդ որոշումը:

Radio-rubel-ի հաղորդմամբ՝ խոսքը 2012-ի գործի մասին է:

Գործի քննության ընթացքում անհրաժեշտ էր Skype ծառայություններից օգտվող հայկական հանցավոր խմբավորման անդամներին գաղտնալսել: Ոստիկանությունը, կասկածյալներին գաղտնալսելու խնդրանքով դիմելով ընկերությանը եւ մերժում ստանալով՝ դատական ​​հայց է ներկայացրել Skype-ի դեմ: Չընդունելով դատարանի որոշումը, ընկերությունը բողոքարկել է այն, սակայն պարտվել:

Skype Technologies-ին  30 հազար եվրոյով տուգանել են: