Ֆրանսիայում հարկային մեքենայությունների գործով ձերբակալված ռուսաստանցի միլիարդատեր, Դաղստանից ՌԴ դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի լվացման մեջ են կասկածում: Այս մասին գրում է Le Figaro-ն:

Թերթը գրում է, որ «Լազուրե ափում մի քանի վիլա ունեցող ռուսաստանցի օլիգարխը» հանցավոր խմբի օգնությամբ փողերի լվացման մեջ է կասկածվում:

Հետաքննությամբ զբաղվող դատավորը կասկածում է, որ Քերիմովը միջնորդների եւ ընկերությունների համակարգ է ստեղծել Լազուրե ափում մի քանի օբյեկտներ ձեռք բերելու համար, այդ թվում նաեւ ռուսական օլիգարխիային հայտնի Անտիբ հրվանդանում:

Անշարժ գույքը գնվել է շատ ցածր գնով եւ հարկերից խուսափելու համար չի արտացոլել իրական արժեքը: Միեւնույն ժամանակ, Քերիմովի անունը ստեղծած համակարգում չի նշվում: