Զիմբաբվեն նոր ժողովրդավարության սկզբի ականատեսը դարձավ: Այս մասին հայտարարել է Էմերսոն Մնանգագվան, որն ունի Կոկորդիլոս մականունը:

 Նա նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո առաջիկա օրերին կդառնա երկրի ապագա նախագահը, հաղորդում է AP-ն:

Նա նշել է, որ Մուգաբեի հրաժարականի գործընթացի խաթարմանն ուղղված ճնշումը աննախադեպ էր, սակայն «ժողովրդի կամքը հաջողության հասավ»:

Նոյեմբերի 22-ին Մնանգագվան վերադարձավ Զիմբաբվե, փոխնախագահի պաշտոնից հեռացվելուց հետո նա երկրում չէր:

Ակնկալվում է, որ նրա երդմնակալության արարողութունը տեղի կունենան նոյեմբերի 24-ին: