Մելբուռնի Սուրբ սրտի քոլեջի ուսանողները պարզել են, որ ամենահիմար անվանումներով փողոցներում անշարժ գույքն ավելի էժան է, քան «հարգարժան հասցեում» գտնվող տները։ Ադամ Քոուլի ղեկավարությամբ ուսանողների իրականացրած հետազոտության մասին հայտնում է ABC.Net–ը։

Համեմատական անալիզի համար ընտրել են 27 փողոց՝ ամենահիմար եւ անպարկեշտ անուններով, ինչպես օրինակ՝ Butt Street, Wanke Road եւ Fanny Street։ Ուսանողներն ուսումնասիրել են վերջին 47 տարիների ընթացքում Ավստրալիայի վիճակագրական վարչության տվյալները անշարժ գույքի առքուվաճառքի մասին։

Վերլուծությունը ցույց է տվել, որ անշարժ գույքը նման անուններով փողոցներում միջինում 20 տոկոսով ավելի էժան է, քան հարեւան փողոցներում։ Միջինում տարբերությունը 140 հազար դոլար է կազմել։