ՌԴ դատախազությունը Չելյաբինսկում՝ Կարլ Մարքսի փողոցում գտնվող ռեստորանում ստուգում է անցակցրել:

Ըստ դատախազության մամուլի ծառայության՝ «ռեստորանում մարդկանց առաջ հայերեն լեզվով երաժշտական ստեղծագործությունների ձայանգրություններ են հնչել առանց Մտավոր սեփականության համառուսաստանյան կազմակերպության հետ վարձատրության վերաբերյալ համաձայնագրի», հաղորդում է «Կոմերսանտը».

Գործարարի դեմ վարչական գործ է հարուցվել: Դատավորի որոշմամբ՝ գործարարը պետք է 10 հազար ռուբլի չափով տուգանք վճարի: