Ինդոնեզիայի Արեւելյան Ճավա նահանգում ցիկլոնի հետեւանքով սկսված սողանքներից եւ ջրհեղեղներից զոհվել է մոտ 20 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ 15 մարդ զոհվել է սողանքի, իսկ 4-ն էլ՝ ջրհեղեղի հետեւանքով։

Ցիկլոնը նահանգում մոլեգնել էր նոյեմբերի 28-ին եւ Ճավա ու Բալի կղզիների 28 քաղաքներում ու շրջաններում սողանքների եւ հեղեղների պատճառ դարձել։

«Կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնը Ինդոնեզիան կլքի հինգշաբթի, բայց ուժգին քամիներն ու հսկայական ալիքները կպահպանվեն Ճավայում եւ Բալիում»,– հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Փուրվո Նուգրոհոն։