Նոյեմբերի 29-ի առավոտյան Իսպանիայի ազգային ոստիկանության կորպուսը եւ Կատալոնիայի ազգային ոստիկանությունը Կատալոնիայում եւ Մադրիդում գործողություն են սկսել ընդդեմ «վրացական մաֆիայի», հայտնում է Periodico պարբերականը:

Բարսելոնում ոստիկանները խուզարկություններ են կատարել  մի քանի տներում: Կազմակերպված հանցավորության դեմ գործողության շրջանակում խուզարկություններ են կատարվում նաեւ Մադրիդում:

Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է «մաֆիայի» ղեկավարի կինը, հայտնում է պարբերականը: