Ճապոնիայում համարում են, որ Ակիտայի պրեֆեկտուրայի ափերին մոտեցած 8 դիակներով ուրվական նավակը եկել է Հյուսիսային Կորեայից, փոխանցում է DW–ն։

Սա արդեն 4-րդ ուրվական նավակն է, որն այս ամիս մոտեցել է Ճապոնիայի ափերին։

Ճապոնացի պաշտոնյաները կասկածում են, որ դրանք բոլորը եկել են Հյուսիսային Կորեայից։

Փայտյա նավակը հայտնաբերվել էր Ակիտայի պրեֆեկտուրայի առափնյա հատվածում կիրակի օրը։ Ոստիկանությունը հայտնել է, որ նավակում գտնվող դիերը սկսել էին քայքայվել, իսկ մի քանիսն արդեն կմախքացել էին։

Ոստիկանությունը նավակում հայտնաբերել էր նաեւ կորեերեն գրառումներով փրկարար բաճկոններ եւ հյուսիսկորեական ծխախոտի տուփեր։