Պարզվում է, որ տղամարդուն առաջին հայացքից դուր գալու կանանց համար բավական է միայն գլխով անել։ Քաղաքավարի այդ ժեստը մարդուն 30 տոկոսով ավելի գրավիչ է դարձնում եւ 40 տոկոսով հասանելի, հայտնում է Newsru.com–ը՝ վկայակոչելով Հոկայդոյի համալսարանի հետազոտողների փորձը, որին մասնակցել է 49 տղամարդ եւ կին։

Կամավորներին տեսանյութ են ցույց տվել կնոջ եւ տղամարդու եռաչափ մոդելներով, որոնք իրենց գլուխն էին թափ տալիս, բայց չէին շարժվում։ Մասնակիցները 0-100 աստիճան սանդղակով գնահատել են նրանց գրավչությունը եւ հասանելիությունը, ինչպես նաեւ այն, թե որքանով են նրանք իրենց դուր եկել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ գլխով նշան անող մոդելները մարդկանց ավելի գրավիչ են թվացել։

Գիտնականների կարծիքով այդ ժեստն առաջին հերթին ազդել է անձի բնութագրերի ընկալման վրա, այլ ոչ թե ֆիզիկական գրավչության։ Արդյունքները սեռից կապված չեն եղել։