Ինչպես գրում է բրիտանական The Guardian-ը, Կոսովոյում մարդկային օրգանների վաճառքի հետ կապված սկանդալում նոր գործող անձ է հայտնվել, թուրք վիրաբույժ, 53-ամյա Յուսուֆ Էրչին Սոնմեզը:

Ինտերպոլի կողմից հետախուզվող բժիշկն այնպիսի սարսափելի հեղինակություն ունի, որ նրան «Դոկտոր Անգղ» են անվանում, իսկ հայրենիքում նրան վաղուց արգելել են աշխատել պետական բուժհաստատություններում:

Այժմ նրան հետախուզում է Ինտերպոլը՝ կասկածելով կյանքի եւ առողջության դեմ կատարած հանցագործություններում, մարդկանց առեւտրի եւ ապօրինի ներգաղթի մեջ:

Թուրք վիրաբույժին վերջին անգամ տեսել են Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքում նա կարող էր զբաղվել օրգանների փոխպատվաստումով: