Հնագետները կարծում են, որ նրանք կարողացել են գտնել այն վայրը, որտեղ մ.թ.ա 55-54 թվականներին Մեծ Բրիտանիա ներխուժման ժամանակ հռոմեական զորքերը Կեսարի ղեկավարությամբ կանգ են առել: Քենթ կոմսությունում՝ Պեգուել ծոցի ափին պեղումների ժամանակ, գիտնականները հայտնաբերել են պաշտպանական խրամատ եւ զենք, հաղորդում է BBC- ն:
.jpg)
Գիտնականների կարծիքով՝ բոլոր հիմքերը կան ասելու, որ խրամատը կառուցվել է հռոմեացիների կողմից եւ հայտնաբերված զենքերը պատկանում են նրանց: Եթե դա ճիշտ է, ապա նշանակում է, որ հնագետները հայտնաբերել են հրամանատար Հուլիոս Կեսարի ղեկավարությամբ հռոմեական ներխուժման առաջին պատմական փաստերը:
.jpg)
Հուլիոս Կեսարի կողմից Բրիտանիա ներխուժումը, որն ավարտվեց նահանջով, տեղի է ունեցել գրեթե 100 տարի առաջ:
Մ.թ. 43-րդ տարում 4 հռոմեական լեգեոններ Բրիտանիայում կանգ առան: Այսպես սկսվեց Բրիտանիայի կղզու գրավման երկարատեւ եւ այն հռոմեացիների կողմից կելտական ցեղերով բնակեցնելու գործընթացները:




























