Կալիֆորնիայում 25 մլն տարեկան ծովային կովի մնացորդներ են հայտնաբերվել: Գանգը եւ կրծքավանդակի ոսկորները Santa Rosa Island-ում են գտել, հաղորդում է Associated Press-ը:
Հետազոտողների պնդմամբ՝ կովը մոտ 25 մլն տարի առաջ ապրել է Channel Islands-ի ջրերում:
Ավելի ուշ, մոտակայքում եւս 4 ծովային կենդանիների մնացորդներ են գտել:
Գիտնականները կարծում են, որ դա նախկինում անհայտ ծովային կովի տեսակ կարող է լինել, սակայն ավելի ճշգրիտ կարելի է ասել միայն հատուկ փորձաքննությունից հետո:
Գտնված մնացորդները քարի մեջ են պահպանվել, այնպես որ ուսումնասիրության համար հարկավոր է հասկանալ, ինչպես կարելի դրանք քարից հանել:




























