Վրաստանում «Նոր Մետաքսի ճանապարհ»-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, հաղորդում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը:
«Հաշվի առնելով Նոր Մետաքսի ճանապարհի հատուկ ռազմավարական նշանակությունը` միջոցառումների արդյունավետ եւ հետեւողական իրկանացման համար ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն Վրաստանի Նոր Մետաքսի ճանապարհի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել», - ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Թբիլիսիում կայացած «Մետաքսե ճանապարհ» համաժողովի ժամանակ Չինաստանի առեւտրի փոխնախարար Ցյան Կեմինը նշել էր, որ «Վրաստանը առաջին երկիրն է, որ արձագանքում է Մետաքսի ճանապարհի նախաձեռնությանը եւ նա կարեւոր գործընկեր է», - հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:




























