ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի (1809-1865) գրած նամակը, որտեղ նա խոսում է ստրկության եւ դրա վերացման անհրաժեշտության մասին, դրվել է աճուրդի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Christie's  աճուրդի տուն հայտնում է, որ  հազվագյուտ իրի նախնական արժեքը կազմում է 700 հազար դոլար։

Խոսքը 1858 թվականի հուլիսի 18-ին գրված  նամակի մասին է, որը Լինքոլնը ուղարկել է իր ընկեր Հենրի Էշբրին: Նամակում Լինքոլնը, ով այդ ժամանակ նախագահի թեկնածու էր նորաստեղծ Հանրապետական կուսակցությունից, իր մտքերն էր կիսում Դեմոկրատների նախագահի թեկնածու, Իլինոյս նահանգի սենատոր Սթիվեն Դուգլասի հետ բանավեճի շուրջ։

Թեկնածուների բանավեճը ընթացել է 7 փուլով, որոնցում հիմնական ուշադրությունը սեւեռված  էր ստրկության թեմային, որին դեմ էր արտահայտվում Լինքոլնը։ Արդյունքում նա հաղթեց ընտրություններում՝ ԱՄՆ պատմության մեջ մտնելով որպես ստրկությունը վերացրած նախագահ։

Աճուրդի կհանվեն նաեւ Լինքոլնին պատկանած այլ իրեր։