Թուրքիայում մեծ արձագանք է գտել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատասխանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Սոցկայքերում քննարկումներում քուրդ եւ սոցիալիստ թուրք օգտատերերը այն կարծիքին են, որ Իսրայելի վարչապետը Էրդողանին դիպուկ պատասխան է տվել եւ Էրդողանին դրել բավականին վատ վիճակում։

Նեթհանյահուի պատասխանը առանձնապես ուրախացրել է սոցկայքերի քուրդ օգտատերերին։

Նշենք, որ Իսրայելին ուղղված Էրդողանի քննադատություններին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատասխանել էր. «Քրդական գյուղերը ռմբակոծող նախագահից բարոյականության դասեր չենք առնելու»։