Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի ծավալները այս տարվա հունվա-հոկտեմբերին ավելացել են 35 տոկոսով: Այս մասին հաղորդում է Երեւանում ԱՄՆ դեսպանատունը:

Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը նշված ժամանակահատվածում հասել է 99,5 մլն դոլարի: ԱՄՆ դեսպանատանը նշում են, որ Հայաստանի ԱՄՆ հաջող արտահանման խթան է արտոնությունների ընդահնուր համակարգը, որը թույլ է տալիս շատերին առանց մաքսատուրքերի ապրանք հասցնել ԱՄՆ: