Համաշխարհային մասշտաբով էլեկտրոնային թափոնների քանակը կայուն աճում է: Անցյալ տարի 44,7 մլն տոննա կենցաղային տեխնիկա է աղբը թափվել: Դա ինը եգիպտական բուրգի չափ ունի:
2021-ին էլեկտրոնային աղբի ծավալը, ամենայն հավանականությմաբ, կավելանա 17 տոկոսով եւ կգերազանցի 52 մլն տոննան:
Այս մասին վկայում են ՄԱԿ համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունները:
Դրա հեղինակներից Ռեդիգեր Քերը բացատրում է, թե ինչ է տեղի ունենում իրենց դարն ապրած հեռախոսների, համակարգիչների եւ այլ կենցաղային իրերի հետ:
Զեկույցի համաձայն՝ ամենից շատ աղբը նետվում է Նորվեգիայում` մեկ անձի համար` 28,5 կգ: Ընդհանուր առմամբ, Եվրոպայում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, այս ցուցանիշը կազմում է 16,6 կգ, իսկ ԱՄՆ-ում` 11,6 կգ: Միեւնույն ժամանակ, եվրոպական երկրները էլեկտրոնային աղբի վերամշակման առաջատարներն են. Վերամշակել են հին սարքավորումների 35 տոկոսը: ԱՄՆ-ում այս ցուցանիշը կազմում է 17 տոկոս:




























