Թուրքիայի Քոնիա նահանի Էրեղլի շրջանի գյուղերից մեկի արոտավայրում հետաքրքիր դեպք է գրանցվել։

Թուրքական Ekspreshaber կայքի փոխանցմամբ՝ հովիվը երեկոյան ոչխարների հոտը գոմ է տարել եւ նկատել, որ հոտի պահապան հովվաշունը չկա։ Նա վերադարձել է դաշտ եւ տեսել հովվաշունը գրկել է նոր ծնված գառնուկին եւ քնել։

Նա հեռախոսի տեսախցիկով հավերժացրել է այդ գեղեցիկ պահը եւ լուսանկարները տրամադրել լրատվամիջոցներին։