Անհրաժեշտ է ապամենաշնորհայնացնել Հայաստան ներկրվող ապրանքները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ 20 անուն ապրանք Հայաստան է ներկրվում յոթ սուբյեկտների կողմից։ «Այդ պատճառով էլ ուրիշները չեն կարող մուտք գործել այս շուկաներ, քանի որ դեմփինգ են անում, գները գցում են»,- պարզաբանել է Մելքումյանը՝ հավելելով, որ նաեւ անհրաժեշտ է թեթեւացնել երկրում առկա սոցիալական խնդիրները, որոնք բացասաբար են ազդում բնակչության գնողունակության վրա՝ այդպիսով, բացասաբար անդրադառնալով նաեւ տնտեսական իրավիճակի վրա։




























