Ավելի քան 60 մարդ է սպանվել Եթովպիայում Օրոմիա շրջանի գյուղերից մեկի վրա հարձակման արդյունքում։ Այս ամսին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սոմալիի հետ սահմանին՝ արեւմտյան Հարարգե գոտում, իսկ հարձակման զոհերը էթնիկ սոմալիացիներն են:

Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ սպանվածները միջէթնիկական բախումների զոհն են դարձել: Սկզբում սոմալացիները  սպանել էին 29 մարդ Օրոմո ցեղից, որի ներկայացուցիչները պատասխան հարձակման արդյունքում սպանել էին 32 սոմալիացիների:

Միջէթնիկական հակամարտության պատճառները պարզվում են: Շրջանի իշխանությունները խոստանում են մեղավորներին պատասխանատվության ենթարկել: