Թուրքիայում ԱՄն դեսպանատունը նոր հայտարարություն է տարածել ԱՄՆ այցելել ցանկացողների համար։
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշվել է, որ մեծ թվով վիզաների դիմումների պատճառով ԱՄՆ վիզա ստանալ ցակացողները կարող են դիմել ամենաշուտը 2019–ի հունվարից, իսկ մինչ այդ դադարեցվում է դիմումների ընդունումը։
Հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիայի քաղաքացիները կարող են այլ երկրներում ԱՄՆ դեսպանատներ դիմել։




























