Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է ծննդյան տոների ժամանակահատվածում կառավարական զորքերի կողմից ռազմական գործողությունների միակողմանի դադարեցման մասին, հայտնում է Reuters-ը:
Նա նույնպիսի քայլ է ակնկալում «Նոր ժողովրդական բանակ» (ՆԺԲ) ապստամբ խմբավորման կողմից, որի դեմ պայքարում է:
Կառավարական զորքերը հարձակողական գործողությունների չեն մասնակցի դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը: Խմբավորումը դեռեւս չի պատասխանել:
Նախօրեին Դուտերտեն հայտարարել էր, թե ցանկանում է, որ ժողովուրդը տոներն «առանց սթրեսի» անցկացնի:
ՆԺԲ-ն, որի կազմում 4 հազար գրոհային կա, 1960-ական թվականների վերջից պայքարում է կոմունիստական գաղափարախոսությամբ ինքնուրույն պետության ստեղծման համար: Կառավարական զորքերի դեմ խմբավորման ռազմական գոծողությունների հետեւանքով ավելի քան 40 հազար մարդ է զոհվել:




























