ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին է ներկայացրել Լիզա Գորդոն Հեգերտիի թեկնածությունը Էներգետիկայի նախարարության  միջուկային անվտանգության ազգային վարչության ղեկավարի պաշտոնում, վերջինս զբաղեցնում է այդ գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Ներկայումս նա գլխավորում Tier Tech International ընկերությունը, որը մատուցում է խորհրդատվական ծառայություններ անվտանգության ոլորտում։ Գորդոն Հեգերտին նաեւ հինգ տարի աշխատել է ԱՄՆ վարչակազմի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում:

Բացի այդ, Անդրեա Թոմփսոնի թեկնածությունը եւս ուղարկվել է Սենատի հաստատման, նա պետք է ստանձնի զինված ուժերի վերահսկողության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Ներկայումս նա աշխատում է Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնում:

Սպիտակ տունը որոշել են վերջապես հաստատել Սյուզան Թորնթոնին որպես  Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով պետքարտուղարի օգնական: Այժմ նա վերահսկում է նույն ոլորտը, բայց գործադրի պարտականություններով: