Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահամիդ Գյուլը հայտարարել է, թե ԱՄՆ-ում Ռեզա Զարրաբի գործով դատավարությանը հնարավոր չէ լուրջ վերաբերվել, քանի որ մեկ մեղադրյալով է տեղի ունենում։
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի խոսքով ԱՄՆ կողմը Ռեզա Զարրաբի գործով դատավարությանը Թուրքիայից որեւէ փաստաթղթեր չի պահանջել։
Թուրք նախարարը նշել է, թե ԱՄՆ-ում ընթացող դատավարությանը ընդամենը մեկ անձ է մեղադրյալի աթոռին, ըստ որի դատարանի ընդունած որոշումը ոչ մի արժեք չունեցող որոշում է լինելու։
Նշենք, որ ԱՄՆ-ում Ռեզա Զարրաբի գործով դատավարությանը Իրանի ու Թուրքիայի քաղաքացի Ռեզա Զարրաբը խոստովանել է, որ թուրքական իշխանություններին մեծ կաշառքներ տալով խախտել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները եւ միլիարդավոր դոլարների ոսկի ու նավթ վաճառել Իրանի համար։ Ռեզա Զարրաբը համաձայնել է համագործակցել ԱՄՆ իրավապահների հետ եւ գործով վկա է դարձել, իսկ մեղադրյալի աթոռին մնացել է Halkbank-ի նախագահ Հաքան Աթիլան։




























