ԱՄՆ դատարանը Մասաչուսեթս նահանգի Էվերեթ քաղաքի բնակչին դատապարտել է 28 տարվա ազատազրկման: 28-ամյա Դեվիդ Ռայթը մտադիր էր ահաբեկչական հարձակում գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Boston Globe թերթը:
Ըստ պարբերականի՝ Ռայթը մեղավոր է ճանաչվել մի քանի կետերի համաձայն, այդ թվում`ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու նպատակով դավադրության եւ երկրի սահմաններից դուրս ահաբեկչության իրականացման նպատակով դավադրության համար:
Իշխանությունները կարծում են, որ Ռայթը ցանկանում էր անցնել «ԻՊ»-ի շարքերը, ինչպես նաեւ իր հորեղբայր Ուսամա Ռահիմի եւ եւս մեկ հանցակցի հետ միասին մտադիր էր սպանել իսլամի հասցեին քննադատությամբ հանդես եկող բլոգեր Պամելա Գելլերին:




























