Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ստորագրել է հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Անդրեյ Գալբուրայի եւ կառավարության եւս հինգ անդամների հրաժարականի հրամանագրերը։
«Հաստատել եմ կառավարության վեց անդամների հրաժարականը»,-գրել է Դոդոնը իր ֆեսբուքյան էջում։
Դոդոնը հայտարարել է, որ նախարարների հրաժարականը կհաստատի, բայց հավանության չի արժանացնի դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածուներին։ Ավելի վաղ նախագահը երկու անգամ մերժել էր եվրոպական ժողովրդական կուսաակցության փոխնախագահ Եվգենի Ստուրզայի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում։
Կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարան, որը որոշել էր, որ այս դեպքում նախագահի փոխարեն վարչապետը կամ խոսնակը կարող են նշանակել պաշտպանության նախարար: Ստրուզայի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին անգամ անցել է հատուկ կարգով՝ մրա նշանակման մասին հրամանագիրը ստորագրել է խորհրդարանի նախագահ Ադրիան Քանդուն, որն էլ նրանից ընդունել է երդումը։




























