Forbes ամսագիրը 2017 թվականի բիզնեսմեն է հռչակել «Ալֆա Գրուպ»-ի հիմնադիր եւ LetterOne-ի խոշորագույն բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանին, փոխանցում է Медуза-ն:
Ըստ Forbes-ի՝ Ֆրիդմանը 2017-ին արտասահմանյան ընկերություններում ներդրել է ռուսաստանցի բիզնեսմենների համար ռեկորդային գումար՝ ավելի քան 5 մլրդ դոլար:
Նրա LetterOne-ը 1,77 մլրդ ֆունտ սթերլինգով (2,3 մլրդ դոլար) ձեռք է բերել առողջ սննդի Holland & Barrett ցանցը: Եվս 3 մլրդ դոլար ներդրվել է Pamplona Capital Management հիմնադրամում, որը ստեղծել է Ֆրիդմանի նախկին գործընկեր Ալեքսանդր Կնաստերը:
Pamplona Capital Management-ն իր հերթին գնել է ամերիկյան 2 խոշոր ընկերություններ՝ բժշկական Parexel-ը եւ BakeMark-ը, որը հացագործության արդյունաբերության առաջատարներից մեկն է
Forbes-ը բիզնեսմենի կարողությունը 14,6 մլրդ դոլար է գնահատում (ռուսաստանցի ամենահարուստ բիզնեսմենների ցանկում 7-րդը):
Forbes-ը երկրորդ անգամ է Միխայիլ Ֆրիդմանին տարվա բիզնեսմեն ճանաչում: Նախորդ անգամ պարբերականի խմբագրությունը նրան այս կոչումը շնորհել էր 2013 թվականին, երբ Ֆրիդմանը դարձել էր «Ռոսնեֆթի» ТНК-ВР բաժնետոմսերի 50 տոկոսի վաճառքի գործարքի հիմնական կազմակերպիչը: ТНК-ВР-ի բաժնետոմսերի 25 տոկոս փաթեթի համար Ֆրիդմանը եւ «Ալֆա Գրուպ»-ի նրա գործընկերները 14 մլրդ դոլար էին ստացել:
2016 թվականին Forbes-ի վարկածով տարվա բիզնեսմեն էր դարձել շինարարական «ՊԻԿ ընկերությունների խմբի» բաժնետոմսերի խոշոր փաթեթի տեր Սերգեյ Գորդեեւը:




























