«Ելք» խմբակցությունն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը քվեարկության դնելուց առաջ երկու անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Երբ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քննարկված հարցերը դնում է քվեարկության եւ կարդաց առաջին օրինագծի անունը, «Ելք» խմբակցության ղեկավարը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց եւ 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին հայտարարեց: Ընդմիջումից հետո երբ քվեարկության պետք է դրվեր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, «Ելքը» կրկին 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունն ավելի վաղ լքել է նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան: