Հավասարակշռված մոտեցման եւ զարգացման ուղղության շնորհիվ, որը որոշում է «Տաշիր գրուպի» նախագահը, նույնիսկ ճգնաժամային տարիներին մեզ հաջողվել է պահպանել աճի դրական դինամիկան: Այս մասին ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է «Տաշիր գրուպի» փոխնախագահ Սարգիս Կարապետյանը:

NEWS.am-ը ներկայացնում է Կարապետյանի հարցազրույցը:

Կոմերցիոն անշարժ գույքի շուկայում ո՞ր ուղղություններն են այսօր առավել հեռանկարային:

Այսոր դեւոլմենթի եւ ռեթեյլի ոլորտում առողջացման որոշ նշաններ կան: Ճգնաժամային կետը հաղթահարված է, շուկան սկսում է վերադառնալ 2012-2013 թվականների ցուցանիշներին:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում բնակելի անշարժ գույքի շուկայում:

Որոշ զուսպ լավատեսություն կա նաեւ բնակելի անշարժ գույքի նկատմամբ: Առայժմ խոսքը մեծ մասամբ Մոսկվային է վերաբերում: Այո՛, պետք է ընդունել, որ տեղի է ունեցել որոշակի նվազում: Սակայն մայրաքաղաքում լավ լոկացիայով որակյալ նախագծերի պահանջարկի դրամատիկ անկում չենք գրանցել: Մեր համալիրների օրինակով նշեմ, որ բնակարանների կայուն պահանջարկ կա, որոնք շահագործման են հանձնվում բարձր պատրաստվածությամբ:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի նախագահը կառավարությանը հանձնարարեց ԿԲ-ի հետ միջոցառումների ծրագիր պատրաստել բաժնեմասային շինարարությունը նախագծային ֆինասավորմամբ աստիճանաբար փոխարինելու վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում շուկայի եւ մասնավորապես՝ ձեր ընկերության համար:

Նախագծային ֆինանսավորմանն անցումը, իմ կարծիքով, կհանգեցնի շուկայի արմատական վերափոխման, որտեղից 70-80 տոկոս ընկերությունները, հնարավոր է, հեռանան, քանի որ մեծ թվով կառուցապատողներ բիզնեսին աջակցելու համար պետք է շտապ վաճառեն իրենց բնակելի մետրերը, որպեսզի վարկերը վերադարձնեն բանկերին:

Այնուամենայնիվ, «Տաշիրն» ավանդաբար ընկալվում է որպես կոմերցիոն անշարժ գույքի շուկայի խաղացող: Այստեղ աշխատանքների ի՞նչ ճակատ ունեք հիմա:

Այսօրվա դրությամբ խմբի ակտիվում կոմերցիոն անշարժ գույքի ավելի քան 30 օբյեկտ կա Մոսկվայում եւ շրջաններում: Շարունակում ենք նոր կենտրոններ կառուցել: Սա շինարարության տպավորիչ ծավալ է՝ նեդրումների ընդհանուր չափը կկազմի ավելի քան 30 մլրդ ռուբլի: 2020 թվականին դրանք ավարտելուց հետո մայրաքաղաքային հանգուցներում բացի տրանսպորտային ենթակառուցվածքներից, կհայտնվեն նաեւ կոմերցիոն մակերեսներ, այդ թվում՝ առեւտրի, գրասենյակային եւ հյուրանոցային:

Որքանով հայտնի է, խումբն այժմ ակտիվորեն փնտրում է բիզնեսի դիվերսիֆիկացման ուղղություններ: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք են առավել հեռանկարային:

Ուղղությունները շատ են: Բայց հիմա ես բժշկությունը կառանձնացնեի: Այս ոլորտում զարգանալու մեծ պոտենցիալ կա, այդ թվում՝ դեւոլոփերային բիզնեսի համար: Մասնավորապես՝ այս տարի սկսել ենք մասշտաբային ինովացիոն նախագծի իրականացումը: Սեուլի ազգային համալսարանի «Բունդան» հոսպիտալի կորեացի գործընկերների հետ սկսել ենք բազմագործառնական գերժամանակակից հոսպիտալի նախագծումը: Այն կհայտնվի Սկոլկովոյի միջազգային բժշկական համալիրի տարածքում: Սա կլինի Ռուսաստանում առաջին ամբողջությամբ թվայնացված համաշխարհային մակարդակի  կլինիկան: Մենք նախագծի մեջ ներդնում ենք 15 մլրդ ռուբլի: Նախատեսված է շահագործման հանձնել 2021 թվականին:

2008 թվականին «Տաշիրը» մտել է Forbes ամսագրի «Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերութկունները» վարկանիշի մեջ՝ զբաղեցնելով 62-րդ տեղը: 9 տարի հետո ընկերությունը առաջադիմել է մինչեւ 34-րդ հորիզոնական: Ո՞րն է խմբի բիզնեսի աճի հիմնական դրայվը:

Հետաքրքիր դիտարկում է… Ստացվում է, որ մենք ամեն տարի 3 կետով վեր ենք բարձրացել: Սրա մասին չէի մտածել եւ եթե անկեղծ ասեմ՝ երբեք չեմ հետեւել: Հավանաբար, որոշիչ գործոն է այն, որ «Տաշիրը» մշտապես բիզնեսը դիվերսիֆիկացնում է եւ ակտիվորեն զարգացնում նոր ինովացիոն ուղղությունները՝ խոսքը ինչպես ճյուղային նախագծերի մասին է դեւոլոփմենթի եւ շինարարության, էլեկտրաէներգիայի, ռեթեյլի ոլորտներում, այնպես էլ նոր, ինչպիսին են բժշկությունը, բարձրտեխնոլոգիական ոլորտում ներդրումները եւ այլն: Եվ սա դեռեւս վերջնասահմանը չէ:

Ահա արդեն քանի տարի է «Տաշիրում» դուք ղեկավարում եք դեւոլոփերի բիզնեսը: Այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել:

Վերջին տարիներին շուկան փոխվել է, մանր խաղացողները հեռացել են, իսկ նրանք, որոնք հասցրել եւ կարողացել են ժամանակին արձագանքել, ռազմավարությունը փոխել եւ շուկայում մնալ, շահել են:  «Տաշիրը», որն արդեն երկար տարիներ Ռուսաստանի խոշորագույն դեւոլոփերային ընկերությունների թվում է, դրանցից մեկն է: Հավասարակշռված մոտեցման եւ զարգացման ուղղության շնորհիվ, որը որոշում է «Տաշիր գրուպի» նախագահը, նույնիսկ ճգնաժամային տարիներին մեզ հաջողվել է պահպանել աճի դրական դինամիկան, հիմք դնել երակարժամկետ հաջողության համար: