Թուրքիայի նախագահը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը չեղարկելու օգտին ՄԱԿ–ում քվեարկած երկրները կզրկվեն ԱՄՆ–ի միլոնավոր դոլարների աջակցությունից։
Թուրքական Posta–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախաձեռնել է ՄԱԿ–ում Երուսաղեմի հարցով քվեարկության։ «Իսկ ի՞նչ է անում ԱՄՆ նախագահը։ Սպառնալիքներ է հնչեցնում։ ԱՄՆ–ը աշխարհում դոլարով վաճառվող կամք է ցանկանում գնել։ Պարոն Թրամփ, դուք Թուրքիայի ժողովրդավարական կամքը դոլարով չեք կարող գնել։ Կոչ եմ անում նաեւ աշխարհի բոլոր երկրներին։ Այդ դոլարները կգնան, բայց ձեր կամքը հետ չի գա»,–ասել է Էրդողանը։




























