Երեւանը ծածկած թանձր մառախուղը արդեն երկրորդ օրն է խախտում է «Զվարթնոց» օդանավակայանի  աշխատանքային գրաֆիկը։

Օդանավակային կայքից տեղեկանում ենք, որ առավոտյան ժամը 10:50-ի դրությամբ ուշանում է Երեւանից մեկնող 13 եւ Երեւան ժամանող 16 թռիչք: Հետաձգվել են մասնավորապես,  Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիեւ, Թբիլիսի, Վորոնեժ, Եկատերինբուրգ  չվերթները։

Հիշեցնենք, որ երեկ օրվա առաջին կեսին թանձր մառախուղի պատճառով հետաձգվել էին բազմաթիվ  չվերթներ։