Երեւանում 2018 թվականին սպասվում է մի մեծ գրախանութի բացում, որը այս պահին կառուցվում է Ստանիսլավսկու անվան թատրոնի առաջնամասում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով, նման գրախանութ Հայաստանում չի եղել, այն լինելու է երկու հարկանի. «Մինչեւ մարտ-ապրիլ կազդարարենք բացման մասին, այն կլինի ժամանակից գրախանութ, որւ կունենա սրճարանային հատված, ժամանցի հատված, երեխաների հանգստի հատված»: