Մոսկվայի Լիանոզովո շրջանում ծագումով Միջին Ասիայից 4 մարդու են ձերբակալել, որոնք «Իսլամական պետության» կողմնակիցներ են, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ՆԳՆ կենտրոնական ապարատում եւ ոստիկանության շրջանային բաժնում աղբյուրներին: Դեկտեմբերի 21-ին հատուկ գործողությունն անցկացվել է Անվանգության դաշնային ծառայության աջակցությամբ:
Ձերբակալվածներին կասկածում են ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ: Նրանց մոտից առգրավվել է 8 բջջային հեռախոս, ծայրահեղական ուղղվածությամբ գրականություն եւ «կառուցվածքով ինքնաշեն պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ»:
ՆԳՆ-ում աղբյուրը ձրբակալվածներին «ԻՊ քնած բջիջ» է անվանել. «դա ռեզերվ է, որը ցանկացած պահի կարող է որոշակի ազդանշանով կատարել իր կուրատորների հանձնարարությունները»:
Կասկածյալների ձերբակալությունն իրականացվել է ավելի վաղ ծագումով Միջին Ասիայից ձերբակալվածներից առագրավված էլեկտրոնային սարքերի վերլուծությունից հետո:




























