Թուրքիայի իշխանությունները Գերմանիայի քաղաքացուն, որին մի քանի ամիս կալանքի մեջ էին պահում, թույլ են տվել հայրենիք վերադառնալ: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Դեւիդ Բրիչը Գերմանիա է վերադարձել, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ «սա եւս մեկ դրական ազդանշան է» մյուս գերմանացիներին վերջերս կալանքից ազատելուց հետո, որոնց կալանավորումը Բեռլինի եւ Անկարայի միջեւ  դիվանագիտական լարվածություն էր ստեղծել: Չնայած մյուս ազատվածներին, որոնց թվում իրավապաշտպան եւ լրագրող կա, արգելել են Թուրքիայի տարածքը լքել:

Բրիչը կալանավորվել էր ապրիլին թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու Գերմանիայից Երուսաղեմ ոտքով ուխտագնացություն կատարելիս: