Արգենտինայի դատարանը մերժել է սենատոր եւ նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների փաստաբանների նախնական կալանքի որոշման բողոքարկման հայցը։ Նա մեղադրվում է 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում պայթյունի հետաքննության խանգարման մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հաստատել Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների նախնական կալանքի մասին որոշումը, որի կատարումը կախված է դատավորի կողմից խորհրդարանական արտոնություններից զրկելու գործընթացից»,-նշված է փաստաթղթում:
Միեւնույն ժամանակ, գերագույն դատարանը անհիմն է համարել Ֆերնանդես դը Քիրշներին առաջադրված հայրենիքի դավաճանության մեղադրանքները, քանի որ գործողությունները, որոնք դասվում են քրեական օրենսգրքի այս հոդվածի ներքո,պետք է կատարվեն պատերազմական պայմաններում: Դատավորների որոշման համաձայն՝ նախկին նախագահը կասկածվում է «իշխանության չարաշահման» եւ ահաբեկչական գործողությունների հետաքննության խոչընդոտման մեջ:
Գործի հարուցման հիմք էր հանդիսացել դատախազ Ալբերտո Նիսմանի մեղադրանքը, որ 2015 թ. հունվարին նա ներկայացրել էր Ֆերնանդես դը Քիրշների եւ նախկին արտգործնախարար Էրկտ Թիմերմանին դեմ: Նրա կարծիքով՝ նախկին կառավարությունը Իրանի հետ բանակցություններ էր վարել Արգենտինայի համար շահավետ պայմանագրի կնքման համար՝ նավթի դիմաց հացահատիկի մատակարարման շուրջ: Դատախազը պնդում է, որ համաձայնագրի պայմաններից մեկը Արգենտինայի կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող հինգ իրանցիներին պատասխանատվությունից ազատելն է եղել։




























