Նոր Զելանդիայում 2019 թ-ի առաջին ամիսներին Տե Ռառա թանգարանում կբացվի 11 մլն  ամերիկյան դոլարի արժողությամբ բնական գոտի, հաղորդում է  Stuff-ը:

Երեք նոր ցուցադրությունները կներկայացնեն շրջական բնական աշխարհը, հողը,  շրջակա միջավայրի ժամանակակից խնդիրները, երկրաշարժերին եւ ջրային ռեսուրսներին վերաբերող տարածքներ կներառեն:

Հազվագյուտ նմուշներ եւ ինտերակտիվ տարրեր ներակայացնող գոտու մուտքն ազատ կլինի այցելուների համար, ասում է թանգարանի ղեկավարությունը:

Գիտությունների դոկտոր Դեկան Փեթերսոնն ասում է, որ ժամանակն է՝ թանգարանը ներկայացնի նոր ցուցադրական սրահներ՝ ժամանականկից արագ փոփոխվող աշխարհին համապատասխան: