Ռուսաստանի Դաշնության կառավարությունը չեղարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից ՌԴ պետական կարիքների համար ծրագրային ապահովման (ԾԱ) գնման արգելքը: Համապատասխան արգելքը Ռուսաստանի կողմից սահմանվել էր 2015 թվականին:
ՌՖ կառավարության համապատասխան որոշումը ուժի մեջ է մտել 2017 թվականի դեկտեմբերի 20-ից:
«Ծրագրի ապահովում արտադրող ԵԱՏՄ երկրների ընկերությունների՝ Ռուսաստանի պետգնումներին մասնակցության արգելքի չեղարկումը լավ նորություն է, եւ մենք պետք է ձգտենք, որպեսզի միության ներքին շուկայում նոր, արդեն թվային խոչընդոտներ չստեղծվեն », - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:




























