Բրիտանական Ֆորին օֆիսի ղեկավար Բորիս Ջոնսոնը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցությունների արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ փոխադարձ հարձակումներ են գործել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին մեղադրում են մի շարք երկրներում քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ, բայց փաստեր ոչ ոք չի ներկայացնում։ Նա պատասխանել է բրիտանացի լրագրողի մեկնաբանությանը, որ Մոսկվային «ոչ ոք չի հավատում», երբ նրանք հերքում են միջամտությունը։
«Աշխարհում, երեւի թե, նկատի ունեք արեւմտյան հանրությանը։ Եվ նույնիսկ արեւմտյան հանրության մեջ քիչ չեն գործիչները, որոնք սթափ միտք եւ անկողմնակալ հայացքներ ունեն։ Օրինակ, Բորիս Ջոնսոնը վերջերս հայտարարել էր, որ ինքը չունի ապացույցներ այն մասին, որ Ռուսաստանը միջամտել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեին»,-ասել է Լավրովը։
Ֆորին օֆիսի ղեկավարը ուշադիր լսելով Լավրովի խոսքը թարգմանիչի միջոցով, վայրկյանական պատասխանել է․ «Ուղղակի հաջող չի եղել (միջամտությունը), կարծում եմ՝ դա է պատշաճ արտահայտությունը»
Ռուսաստանի նախարարը նկատել է, որ եթե իր բրիտանացի գործընկերը չհակադարձի, նրա հեղինակությունը հայրենիքում «կփչանա»: Ջոնսոնն ասել է, որ ինքը եւս մտահոգվում է Լավրովի հեղինակությամբ: «Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ դուք ընդունում եք մեր հանրաքվեին եւ ընտրություններին ռուսական միջամտության փորձերի հանգամանքը: Ինչպիսին էլ դրանք լինեն, դրանք անհաջող են եղել», - շարունակել է բրիտանացի նախարարը: Նա ավելացրել է, որ հակառակ դեպքում «ամեն ինչ այլ կլիներ»:
Լավրովը կրկնել է, որ նման մեղադրանքները պետք է զուգորդվեն ապացույցներով:
«Դժվար է խոսել առանց փաստերի: Կարծում եմ՝ այս ամենը դուք մտածել եք արեւմտյան ընկերություններում, եւ, ցավոք, այժմ դուք այս թեմայի գերին եք, քանի որ շատ դժվար է իջնել ցանկապատից, որին դուք բարձրացել եք», - ասել է նա:




























